Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը եղեգնաձորցիներից ներողություն խնդրեց

Ապրիլ 26,2012 15:49

Այսօր Եղեգնաձորում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի սկզբում եղեգնաձորցիներից նախ ներողություն խնդրեց. «Կներեք, շատ կներեք, որ ձեր հետ հանդիպմանը մենք մուրաբա չենք բերել եւ 5000 դրամ կաշառք չենք բերել: Քիչ առաջ ՀԱԿ թեկնածու Ավետիկ Ավետիսյանը բողոքեց, որ Սերժի հավաքին բերել են դպրոցների աշակերտներ, բուժհիմնարկների աշխատողներ, շատ ուրախ եմ: Դա ցույց է տալիս, որ նա իրական համակիր չունի: 2007-ին ավտոբուսներով մարդիկ էր էլի բերել Լենինի հրապարակ, կես ժամ հետո 200 հազար մարդը թողեց Լենինի հրապարակը, եկավ միացավ մեր հանրահավաքին: Դա նորից ցույց է տալիս, որ նա մարդ չունի: Հիմա էլ այն վախվորածները, որ չեն եկել՝ ձեզ նախանձում են, որ այդքան համարձակություն չունեն, բայց նստած տանը անիծում են Սերժ Սարգսյանին»: ՀՀ առաջին նախագահը հավաքվածներին խնդրեց համեմատել այսօրվա կյանքը 4-5 տարի առաջվա կյանքի հետ. «Եթե հավատում եք, որ ձեր կյանքը հիմա ավելի լավ է, քան 5 տարի առաջ՝ ես ձեզ հետ միասին կոչ կանեմ գնալ եւ ընտրել Սերժ Սարգսյանին: 4-5 տարվա ընթացքում այդ մուրաբաների դիմաց ձեզանից գողանալու են 10 հազար դոլար: Ես չեմ ուզում մտածել, որ սաղ գնում են անդունդ՝ մենք էլ գնանք անդունդ: Բայց ի՞նչ է պատահել, մենք սրանցից պիտի վախենա՞նք: Այդ իշխանությունը, որի հիմնադիրն է Ռոբերտ Քոչարյանը, մարդասպանների իշխանություն է: Ալեքսանդր Մյասնիկյանից սկսած՝ ոչ մի իշխանություն չի կրակել իր ժողովրդի վրա, ղեկավարներից ոչ ոք սեփական ժողովրդի վրա չի կրակել: Առաջին անգամ պատմության մեջ կրակել է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սագսյանը: Սրանից հետո ասում են՝ հավատացեք մեզ, որ փոխենք, ի՞նչը պիտի փոխեք, սրանից հետո ավելի շատ եք գողանալու ու կողոպտելու: Ձեզանից ո՞վ կուզի, որ իր երեխան ապրի այնպես, ինչպես դուք եք ապրում, ընտրեք Սերժ Սարգսյանին եւ ձեր երեխան ձեզանից ավելի վատ է ապրելու»:

ՀԱԿ առաջնորդը հեգնեց ՀՀԿ-ի խոստումները. «Լավ ատոմակայան ենք բացելու, Դիլիջանը դարձնելու ենք ֆինանսական կենտրոն, Արմենիկում, բան: Ինչքան շատ խոստումներ են տալիս, նշանակում է այդքան շատ են գողանում այս ժողովրդից: Չեմ ասում՝ սարեր ենք շուռ տալու, դա մեր գործը չէ՝  խոստումներ տալը: Մենք խոստանում ենք, որ ինչքան այս տարիներին գողացվել է ժողովրդից, վերադարձվելու է, մենք հաստատելու ենք օրենքի իշխանություն, մենք անելու ենք այնպես, որ չվախենաք ոստիկանությունից, նրա մեջ պաշտպան տեսնեք: Գյուղերում ՀՀՇ չի եղել, այսօրվա գյուղապետերը, վստահ եմ, մեծ մասը նորմալ, մեզնից լավ մարդիկ են, դպրոցի տնօրենները: Ոստիկանները դուք գիտեք մասնակցո՞ւմ են այս թալանին, ո՛չ, ոստիկանության մեծ մասը ձեր նման թշվառ են: Նրանք չէի՞ն ուզենա պաշտպան լինեին ձեր համար: Մենք առանց հեքիաթներ պատմելու, առանց ձեզ դատարկաբանություններով կերակրելու, ասում ենք, որ ամսի 6-ին ընտրեք ՀԱԿ-ին, վստահ ենք, որ ճիշտ ընտրություն եք կատարելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30