Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իրինա Գասպարյան. Դվինի դպրոցի տնօրենը ուսուցիչներին ասել է, եթե ձեր ձայնը տաք ուրիշին, այլ ոչ թե ՀՀԿ-ին` կհեռացվեք

Ապրիլ 26,2012 16:09

«Ասորական փոքրամասնությունն ունի շատ խնդիրներ: Այդ խնդիրները կարող են լուծվել այն ժամանակ, երբ մենք մեր ներկայացուցիչը կունենանք ԱԺ-ում: Դրա համար էլ ես ընդունեցի Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջարկությունը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ՀԴԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, Ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:

Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքից՝ ասաց, որ գոհ է, բայց տեղ-տեղ նկատում է որոշ խնդիրներ. «Առաջին հայացքից մարզեր այցելելու ոչ մի խոչընդոտ չկա: Ժողովրդի անունից ասեմ, որ գյուղերում, մարզերում մարդիկ վախենում գալ հավաքներին: Այնտեղ կան տարբեր իշխանական շտաբներ, որոնք դպրոցի տնօրեններին կամ ուրիշներին վախեցնում են, ասում են, թե այսքան ձայն չբերես` կհեռացվես աշխատանքից: Մեկը հենց Դվինի դպրոցի տնօրենը: Ուսուցիչներին ասել է, եթե ձեր ձայնը տաք ուրիշին, այլ ոչ թե ՀՀԿ-ին` կհեռացվեք»:

ՀԴԿ համամասնական ցուցակով մեկ այլ ԱԺ պատգամավորության թեկնածու՝ Անահիտ Գրիգորյանը նույնպես գոհ է քարոզարշավի ընթացքից, բայց միևնույն ժամանակ կոչ է անում ժողովրդին թերահավատորեն չմոտենալ խորհրդարանական ընտրություններին և ձայնը տալ իրենց: Լինելով լրագրող, բարձր է գնահատում ԶԼՄ-ների լուսաբանումը և նշում, որ նրանց կողմից կուսակցությունների միջև խտրականություն չի դրվում:

Խոսելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրից, նա հայտնեց, որ առաջնային են համարում սոցիալ-դեմոկրատական համակարգի հաստատումը. «Մեր ծրագրի մեջ է մտնում նաև պետականության ուժեղացումը: Պետությունը պետք է սոցիալական պատասխանատվություն կրի յուրաքանչյուր քաղաքացու համար: Աչքաթող չի արվել նաև գյուղատնտեսությունը: Նրանց համար կկառուցվի մեքենատրակտորային կենտրոն, որը կլինի անվճար»:

Անցնելով Ազգային ժողով, ՀԴԿ-ն խոստանում է պարբերաբար հանդիպումներ ժողովրդի հետ: Դրանց ընթացքում կներկայացվեն նախընտրական ծրագրի կատարված ու չկատարված գործերը:

Aravot.am-ի այն հարցին, թե ովքեր են իրենց ընտրողները, Անահիտ Գրիգորյանը պատասխանեց. «Նրանք են, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքով տուն պահել, այլ ոչ թե հույսները դնեն սրա նրա բարեգործության վրա, գիտնականները ու էլի շատ մարդիկ»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30