Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայրի ցանկություն» . «Ֆրանսիական հումորը անխղճություն է և անհասկանալի»

Ապրիլ 28,2012 17:42


Վերջապես աշխատանքային շաբաթն ավարատվում է: Ժամանակն է առօրյա հոգսերից կտրվելու ու մի-քիչ էլ զվարճանալու: Դրա համար «Առավոտ երիտասարդականն» առաջարկում է դիտել «Վայրի ցանկություն» կատակերգությունը:

2011 թվականին դուրս եկած այս ֆիլմ արդեն իսկ հասցրել է իր տեղը գրավել կինոաշխարհում: Համենայն դեպս այդպես են կարծում կինոգետները: Յանն ու Ռոզան` ֆիլմի հերոսները, երիտասարդ ընտանիք են: Երկուսն էլ տարիներ շարունակ ցանկանում են երեխա ունենալ: Ժամանակն անցնում է, բայց ոչ-մի օգուտ: Ստիպված նրանք «գործի են գցում» իրենց հանճարեղ երևակայությունն ու փորձում գրեթե ամեն ինչ: Նորից ոչինչ չի ստացվում: Եթե այդպիսի ձգտում կա, ապա չե՞ք կարծում, որ մի ելք կլինի: Իսկ այդ ելքը կարող եք տեսնել երեկոյան` «Առավոտ երիտաարդականի» ֆեյսբուքյան էջում.

Այս աննորմալ մտքի հեղինակը Բերնարդ Ժանժանն է :D: Գլխավոր հերոսներն են Կլովիս Կորնիյակին, Օլիվիա Բոնամին, Մառտեն Լամոտտին, Մարիաննա Դենկուրին, Ֆրանսուա Վինսենտելլիին, Պիեր-Ֆրանսուա Մարտեն-Լավալին, Էլիզա Լարնիկոլին, Ժան-ֆրանսուա Ստեվենիին: Իսկ ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայում, տևողությունն էլ` 77 րոպե:

Filmix.net կայքում շրջայցի ժամանակ, ի տրաբերություն մյուս ֆիլմերի, որոնք մենք Ձեզ արդեն ներկայացրել ենք, մեկնաբանությունը ընդամենը մեկն էր, այն էլ` բացասական. «Ֆրանսիական հումորը անխղճություն է և անհասկանալի»:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30