Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ անձինք կրակ են բացել Դովեղի կենտրոնում, գյուղացիները վախեցած են

Մայիս 02,2012 12:36

Մայիսի 1-ին, ժամը 11-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա մտել է սահմանամերձ Դովեղի գյուղամեջ: Մեքենայից կրակ են բացել, սպանել մի աքլոր եւ այն գցել մեքենայի մեջ, հեռացել:

Գյուղապետ Սամվել Գորգինյանը ասաց, որ մեքենայի առջեւում եղել են ռուսական պետհամարանիշներ, իսկ հետնամասում համարանիշներ չեն եղել; Գյուղամիջում գտնվել է կրակված փամփուշտից մնացած արճճի կտոր: Գյուղապետն ասաց, որ պատահարի կապակցությամբ դիմել է Նոյեմբերյանի ոստիկանություն:

Դովեղի գյուղապետը հայտնեց նաեւ, որ ապրիլի 25-ին ադրբեջանցիների կողմից շուրջ 45 րոպե Դովեղի գնդակոծությունից հետո գյուղի նախակրթարանի 15 սաներից մեկի ծնողը հրաժարվել է երեխային նախակրթարան ուղարկել: Նախակրթարանի տնօրեն Էմիլիա Դուրինյանից տեղեկացանք, որ նախակրթարանի վրա ադրբեջանական կրակոցներից առաջացած վախի հետեւանքով երեխաներից մեկը սկսել է կակազել:

Դովեղցիները դժգոհում են, որ գյուղի գնդակածությունից հետո ոչ մի պաշտոնյա գյուղ չի եկել, որ կրակոցների հաջորդ օրը`ապրիլի 26-ին Նոյեմբերյան այցելելով` նախագահ ՍերԺ Սարգսյանը չայցելեց 5 կմ հեռավորությամբ գտնվող Դովեղ, Նոյեմբերյանում ունեցած իր ելույթում էլ Դովեղի մասին ոչ մի բան չասաց, չոգեւորեց դովեղցիներին: Գյուղապետ Ս. Գորգինյանն ասաց, որ պետական պաշտոնյաները գյուղ չեն այցելել, սակայն հեռախոսազանգերով հետաքրքրվել են գյուղի իրավիճակի վերաբերյալ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031