Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանին բողոքեցին. «Մեր փողերը կերան»

Մայիս 02,2012 18:08

 

«Ուրիշի փողն ուտել չի լինի, չի կարելի»,- այսպես հակադարձեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարբեցիներից մեկի բողոքին, որ իշխանությունները իրենց փողերը կերել են, հիմա էլ չեն ցանկանում ետ վերադարձնել: «Տո լավ էլ ուտում են, այ ցավդ տանեմ»,- վրա բերեց «բողոքավորներից» մեկը: Խոսքը Հայխնայբանկի ավանդների մասին է:

Կարբի գյուղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մոտեցան 3-4 տարեց մարդիկ , ովքեր ի դեպ, լավատեղյակ էին ԲՀԿ-ի ծրագրից եւ զրույցի բռնվեցին նրա հետ: Կարբեցիներին անհանգստացնում էր Հայխնայբանկում իրենց ավանդների ճակատագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031