Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 60 կգ քաշային Նորայր Խաչատրյանը Ֆինլանդիայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարի առաջին գոտեմարտում 2:0, 0:6, 0:2 հաշվով պարտվեց Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալբերտ Բաղումյան-Աղազարյանին: Խաչատրյանը չօգտվեց Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու իրեն ընձեռված հնարավորությունից, քանի որ դրա համար նա պետք է մտներ առնվազն եզրափակիչ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: