Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը «Ժառանգության» կեցվածքի մեջ տատանվողական դիրքորոշում է տեսնում

Մայիս 11,2012 13:34

PanArmenian Photo

Լարիսա Ալավերդյանն այսօր հայտարարեց, որ ինքը դեռ շարունակում է մնալ պատգամավոր, մինչեւ հաջորդ գումարման ԱԺ-ն կսկսի իր գործունեությունը: Տիկին Ալավերդյանը լրագրողին ուղղեց նաեւ, որ ինքը ոչ թե Մարդու իրավունքների նախկին պաշտպան է, այլ առաջին պաշտպանը: Դառնալով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին՝ տիկին Ալավերդյանը նշեց, որ ոչ մի նոր բան չի տեսել: Նա նկատեց, որ ընտրություններից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ամեն ինչ իր ձեռքում է: Դիտորդական առաքելության աշխատանքը տիկին Ալավերդյանը համարեց թույլ եւ նշեց. «Հարցն այն է, որ կարելի է դիտարկել շատ բաներ եւ արձանագրել, բայց եթե այդ խախտումներն ու շեղումները չես կարողանում ձեւակերպել որպես իրավական փաստ, քեզ դա ոչ մի բան չի տալու»:

Տիկին Ալավերդյանն իրեն տեսնում է բուհական ոլորտում, քանի որ Արմեն Դարբինյանից Սլավոնական համալսարանում դասավանդելու հրավեր է ստացել:  Հարցին՝ «Ժառանգությանը» տեսնո՞ւմ է դաշինքի մեջ կամ ՀՀԿ-ի կողքին, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ժառանգությանը» Հանրապետական կուսակցության հետ նույն դաշինքի մեջ չեմ տեսնում: Այժմ «Ժառանգության» կեցվածքի մեջ տեսնում են տատանվողական դիրքորոշում: Եթե այն նախկին քաղաքական գիծը չկարողանա պահպանել, ես դա ցավագին կընդունեմ»:

Տիկին Ալավերդյանը ցանկանում է, որ «Ժառանգության» հինգ պատգամավորներ նորից լավ աշխատեն եւ ունենան կոշտ դիրքորոշում: Իսկ այն մասին, որ ընդդիմադիր թեւից հայտարարություններ են հնչում, թե ինչու «Ժառանգությունը» վայր չի դնում մանդատները, Լ. Ալավերդյանն ասաց. «2007-ին չընտրված ընդդիմությունը ինչպե°ս է վիրավորում «Ժառանգությանը» եւ պահանջում, որ վայր դնեն մանդատները»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031