Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետությունը» կհամագործակցի բոլոր «ազնիվ ուժերի» հետ

Մայիս 11,2012 13:46

PanArmenian Photo

«Թե ես, թե կուսակցությունը մտնում ենք շատ կարևոր, լուրջ շրջան, երբ որոշումները չափից ավելի կարևոր են և ձեր ներողամտությունն եմ հայցում այս շրջանում խնդիրների լուծման համար որոշակի ժամանակ ուզելու առումով: Կուսակցության քննարկումներից հետո, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հասանելի կլինեմ և կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին»,- մանդատը վայր դնելու մասին իր հրապարակային հայտարարությունից հետո ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ու թեեւ լրագրողների հետ հանդիպումը ենթադրում էր ճեպազրույց ֆորմատը, այնուհանդերձ, Արամ Զավենիչը պատասխանեց մի քանի հարցերի:

Ըստ այդմ, նա հստակեցրեց, որ կուսակցության համագումարն ամնենայն հավանականությամբ կլինի սեպտեմբերի վերջին: Հստակ ժամկետները կորոշի կուսակցության քաղաքական ակտիվը: «Մենք հակված ենք շփվել քաղաքացիական հասարակության անդամների հետ: Ես համոզված եմ, որ այս երկրի բնակչության իննսուն տոկոսը և ավելին փոփոխություն է ուզում: Պատահական չեմ համարում, որ նույն իշխանությունը փոփոխություն բառն օգտագործեց ու դրանով քվեներ հավաքեց: Ես հակված եմ փոփոխություն ուզող մարդկանց տեսակետները հաշվի առնել, իրենց մոտեցումների հետ կապված քննարկումներ անցկացնել և այդ մարդկանց համախմբել: Ես տեսնում եմ, որ ժողովուրդն այդ պոտենցիալն ունի և այդ առումով լուրջ աշխատանք է պետք իրականացնել»:

Արամ Սարգսյանը չբացառեց քաղաքական դաշտում քաղաքական ուժերի, անհատների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ենթադրաբար նաեւ իշխանական ուժերի հետ: Այս համատեքստում նկատեց. «Սա մեր երկիրն է, եւ մեր երկրում բոլորը, բացառությամբ նրանցից, ովքեր այս ժողովրդի առաջ ազնիվ չեն եղել, ովքեր սեփական շահը գերադասել են հասարակական շահից և ովքեր միանշանակ ընկալում չունեն և այսօրվա իրավիճակի համար պատասխանատու են, բացառությամբ այդ ուժերի, համագործակցությունը համարում եմ շատ հնարավոր»:
Նելլի Գրիգորյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031