Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը վստահեցնում է, որ ԲՀԿ-ն չի կարող իրենց դեմ դուրս գալ (Տեսանյութ)

Մայիս 12,2012 13:52

«Հանրապետական կուսակցությունը ընտրակաշառք չի բաժանել , ու կաշառք բաժանելու մասին խոսում են այն կուսակցությունները, որոնք ամենաշատն են դրա մեջ թաթախված»,- այսօր ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը:  Այն, որ երեկ ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ընտրակաշառք բաժանելու հարցում էլ մեղադրեց Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ),  տիկին  Աճեմյանը Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց իրենց նկատմամբ  ՀԱԿ-ի բացասական տրամադրվածությամբ. «ՀԱԿ-ը թիրախ է մեզ ընտրել ու անվերջ մեր դեմ է աշխատում, բայց դա այնքան էլ արդարացի չէ»: ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններում էլ նկատել է առաջխաղացում. «Կարողանում են ինչ-որ միավորումներ ձեւավորել, հայտարարություններ անել, բայց չեմ կարծում , որ դրա տակ ինչ-որ լուրջ հիմքեր  կան… «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որպես թշնամի, թիրախ մեզ չի կարող ընդունել, ընտրություններում էլ  նա մեզ թիրախ չի ընտրել,այլ՝ մրցակից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031