Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին

Մայիս 12,2012 17:39

Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին: Շնորհավորելով նրանց մայիսյան հաղթանակների ու հատկապես Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ, Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. <<Արցախյան ազատամարտը մեկ անգամ ևս փաստեց, որ հայերիս համար չկա ավելի մեծ արժեք, քան մեր երկիրն ու հողը, որի համար մենք մշտապես պատրաստ ենք ոտքի կանգնել ու նաև մեր կյանքի գնով պաշտպանել այն ցանկացած թշնամուց: Ու հենց դրա շնորհիվ է, որ մենք հաղթեցինք թշնամուն` հերթական անգամ ապացուցելով, որ հայի կամքի և միասնականության դեմ անզոր է ցանկացած զինատեսակ կամ զորք: Իսկ Շուշիի ազատագրումը, որն ըստ էության դարձավ Արցախյան պատերազմում հաղթանակների սկիզբը, ապացուցեց, որ հայ ռազմական մտքի և ոգու համար չկան անառիկ բարձունքներ: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս Շուշիի ազատագրման հոբելյանի և մայիսյան հաղթանակների կապակցությամբ, վստահեցնում եմ, որ ձեր սխրանքը երբեք չի մոռացվի: Եվ ես, թե՛ որպես Երևանի քաղաքապետ, և թե՛ որպես Տարոն Մարգարյան անհատ, իմ ուժերի և հնարավորությունների սահմանում շարունակելու եմ աջակցել ինչպես  ձեզ, այնպես էլ մեր զոհված եղբայրների ընտանիքներին>>:

Ազատամարտիկների անունից շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար Արցախի հերոս, Շուշիի ազատագրման գործողությունը մշակող և ղեկավարող լեգենդար Կոմանդոսը` գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը, նշել է, որ քաղաքապետի նախաձեռնությունը հրաշալի առիթ էր մարտական ընկերների հետ ևս մեկ անգամ հանդիպելու, կիսելու պատերազմի հետ կապված ուրախ ու տխուր հուշերը: <<Հավատացեք, որ մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր չեն մոռանում հատկապես մեր զոհված ընկերներին, որոնց կյանքերի գնով նաև հնարավոր դարձավ մեր հաղթանակը: Հավերժ փառք նրանց:>> – նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Այնուհետ  քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է ազատամարտիկների հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031