Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ուկրաինացի հարևանուհու պատճառով տղամարդ է մահացել

Մայիս 12,2012 19:04

Մեր տեղեկություններով, հաղթանակի օրը` մայիսի 9-ին, հրմշտոցի ու ծեծկռտուքի պատճառով մահացել է Գյումրու Անի թաղամասի Կարմիր Խաչի շենքերից մեկում բնակվող 57-58- ամյա Աշոտ անունով մի տղամարդ: Տարածված խոսակցությունների համաձայն , Աշոտը երկար տարիներ սիրային հարաբերությունների մեջ է  գտնվել իրենց ուկրաինացի  հարևանուհու հետ, այդ օրը լինելով ոչ սթափ վիճակում, այսպես ասած նեղացրել է այդ կնոջը, ով էլ բողոքել է  իր ամուսնուն: Վերջինս էլ իր  հերթին  է հարբել, վիճաբանության մեջ է մտել Աշոտի հետ: Մի խոսքով  շենքի նախամուտքում ծեծկռտուք են սարքել,  միմյանց հրշմտել, Աշոտը ապտակել է հարևանին, վերջինս էլ հրել է նրան,  որի պատճառով էլ    ընկնելով աստիճանների վրա կորցրել է գիտակցությունը: Աշոտին անմիջապես տեղափոխել են Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց , որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է: Հիվանդանոցից Aravot.am –ին փոխանցեցին, որ տուժողը  բժշկական տերմինով ասած  կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել:Նշենք, որ Աշոտի կինը մահացած էր, ունի երեք երեխա` երկու դուստր և մեկ որդի, դուստրերից մեկն  ամուսնացած է, մյուսը դպրոցահասակ է  ու գտնվում էր հոր խնամքի տակ:Իսկ որդին մեկնել էր Ռուսաստան` խոպան: Մեզ հաջողվեց ճշտել, որ  հարևանները ևս 3 զավակներ ունեն:   Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` անզգուշությամբ մահ պատճառելու համար, Աշոտին հրող տղամարդը ձերբակալված է, թեև նշենք, որ   մեզ առայժմ  չհաջողվեց ճշտել  հարևանների անուն-ազգանունները և այլ մանրամասներ: Գործը քննող քննիչ Արայիկ Դարբինյանի հեռախոսահամարը ամբողջ օրը անհասանել էր:  Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում `մանրամասներ ճշտելուն պես:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031