«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարդ իրավիճակում է,- կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Անկախ նրանից ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, թե ոչ, ըստ քաղաքագետի, ներկուսակցական խնդիրներից չի կարող խուսափել:
«Եթե մտնի, ապա Վարդան Օսկանյանը արդեն հայտարարել է իր հնարավոր չմասնակցությունը, իսկ եթե հակառակը ինչ- որ պայմաններից ելնելով գնա ոչ ռադիկալ ընդդիմություն, ապա վտանգ կա, որ որոշ, հատկապես բիզնեսի ներկայացուցիչներ, կցանկանան լքել ԲՀԿ-ն»,-ասաց նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: