Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա վեհափառին ամենայն հայոց կրոնապետ ներկայացնող պաստառը փոխեցին: Կրկին գրելով նույնը

Մայիս 15,2012 20:16

Ինչպես հայտնի է, Իրանի «Իսլամական մշակույթի եւ  հաղորդակցության կազմակերպության» հրավերով, մայիսի 7-ից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը գտնվում է Իրանում:

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հայտարարությունների և Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ճակատին տեղադրված պաստառի հետևանքով, որտեղ Արամ Ա Վեհափառը ներկայացվել է, որպես ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱՊԵՏ, զայրույթի և դժգոհության ալիք է ստեղծել իրանահայ համայնքում:

Այդ դժգոհությունը, ավելի խորացավ, երբ իրանական մամուլն ու լրատվությունը ևս, շփոթվելով, Արամ Ա. Վեհափառին ներկայացրեցին, որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Առաջացած խառնաշփոթի հետևանքով, մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում, Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը ասել է, «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ պահվածքը, որով փորձվում է արհեստական շփոթ առաջացնել եւ այսկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցական եւ հանրային կյանքում»: Ավելացնելով, որ «Հարկ է, որ թեմական կառույցների պատասխանատուները եւ իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչները վերապահ մնան նման անընդունելի քայլերից եւ հարգեն եկեղեցական սրբազան նվիրապետությունը»:

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, առաջացած դժգոհության հետևանքով խորամանկորեն, Ս. Սարգիս եկեղեցու ճակատին տեղադրված պաստառը, փոխարինել է մի նոր պաստառով, որի բովանդակությունը շատ տարբեր չե առաջինից՝ կրկին պարսկերեն լեզվով, Արամ Ա. Վեհափառին ներկայացնելով՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿՐՈՆԱՊԵՏ՝ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ:

Հիշեցնենք, որ Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում Սբ. Պատարագ մատուցելիս, Արամ Ա-ին հիշելիս նաեւ հիշատակվում է՝ «Արամ Ա. կաթողիկոս ամենայն հայոց Մեծի Տանն Կիլիկիո»:

«Հայաստան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031