Երևանի կենտրոնում` Ղ.Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարը կրկին հարձակման է ենթարկվել: Քիչ առաջ բարի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ, թքել բարից ներս, վառել պատերին ամրացված «Ոչ ֆաշիզմին» գրությամբ պաստառները: Այս մասին Epress.am-ին հաղորդել է իրավապաշտպան, ակտիվիստ Լալա Ասլիկյանը:
Նա նաև հայտնել է, որ հարձակման պահին բարը շարունակվում էր նկարահանվել տեսախցիկներով: Բարի սեփականատեր Արմինե Օգանեզովան արդեն դիմել է ՀՀ ոստիկանություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: