
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը պարոն Մանուկյանից հետաքրքրվեց, թե չի՞ նեղվել, որ էլ պատգամավոր չի, հատկապես, որ ընտրություններից առաջ հայտարարել էր, թե էլի է ուզում մանդատ ստանալ ու թիվ 15 ընտրատարածքում կրկին առաջադրվելու մտադրություն ունի: Խաչիկ Մանուկյանը վստահեցրեց, որ բացարձակ չի նեղվել ու չի տխրել: Ավելին` նրա մեկնաբանությամբ. «Ուզում էի դառնալ, այո, բայց հետո մտածեցի` ավելի լավ կլինի ինքը դառնա, էլի: Ինքը ավելի շատ բան կարա անի, քան թե ես, իրեն ժողովուրդը սիրում է, ինքը այնտեղ բնակվում է, ժողովրդի մասին ավելի շատ բան կարա անի, քան թե ես»:
Սաշիկ Սարգսյանի հետ կապված պարոն Մանուկյանը վստահեցրեց, որ իրենք շատ լավ հարաբերություններ ունեն, եւ իր չառաջադրվելը դրա հետ կապ չունի. «Մեր հարաբերությունները միշտ էլ նորմալ է եղել»: Խաչիկ Մանուկյանը նաեւ ասաց, որ հիմա էլ ինքը շարունակում է քաղաքականությամբ զբաղվել ոչ դիտորդի դերում. «Ո՞նց չեմ զբաղվում, մեր երկրում կա՞ մարդ, որ քաղաքականությամբ չի զբաղվում»:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե պարոն Մանուկյանը հիմա ինչպիսի՞ հարաբերություններ ունի «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ. «Իմ հարաբերութունները բոլորի հետ էլ շատ լավ է, նաեւ` Խաչիկ Խաչատրյանի»: Մեր դիտարկմանը, որ ասում են` «Ջրաշխարհն» ուզում էիք առնել, դրա համար էլ ձեր հարաբերությւոնները լարվեցին` Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Չէէէ~, Ջրաշխարհը թանկ հաճույք է, այդքան փող չունեմ ես»: Պարոն Մանուկյանը սա ասելուն պես սկսեց ծիծաղել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































