Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարվա դիմորդները տարբերվում են իրենց հասունությամբ ու լրջությամբ են մոտենում քննություններին». Լոռեցի դիմորդները եւս քննություններ հանձնեցին

Հունիս 01,2012 17:45

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեկնարկած միասնական քննությունների առիթով,  այսօր Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի բակը  մարդաշատ էր:

Ծնողներից ոմանք բակում էին սպասում, մի մասն էլ դպրոցում օնլայն  հետեւում  էր  քննությունների ընթացքին:

«Անհանգստանում ենք, իհարկե, պատասխանատու փուլ է մեր երեխաների համար»,-ասում է քննություններին  հետեւող մի կին` փորձելով էկրանի այն կողմում գտնել իր դստերը:

Նրանք իրենց անհանգստությունները հնարավորություն ունեցան կիսելու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, ով քննությունների ընթացքին ծանոթանալու համար այցելել էր դպրոց:

«Ինձ էլ էր շատ հետաքրքիր միասնական քննությունների ընթացքը: Ինչպես տեսանք, այն անցնում է կազմակերպված, բարձր մակարդակով»,-ասաց մարզպետը:

Քննական կենտրոնի ղեկավար Էմիլ Հարությունյանի դիտարկմամբ, թե դիմորդների, թե ծնողների համար ստեղծված են նորմալ պայմաններ` քննությունները անցկացնելու համար:

Այսօրվա՝ թվով 246 դիմորդից, կենսաբանության քննությանը մասնակցում էր 141-ը, աշխարհագրությանը` 20 երեխա, 85 դիմորդ էլ իր ուժերն էր փորձում ընդհանուր պատմություն առարկայից:

«Ունենք նաեւ 18 բացակա. կենսաբանությունից` 14, ընդհանուր պատմությունից էլ 4»,- տեղեկացրեց Էմիլ Հարությունյանը` նշելով, որ այս տարվա քննություններին առաջին անգամ տարիքով մեծ շրջանավարտներ ունեն, ովքեր տարբերվում են իրենց հասունությամբ ու լրջությամբ են մոտենում քննություններին:

«Նախորդ տարիների շրջանավարտների հետ համեմատած` ավելի հասուն են, շատ ավելի լուրջ, կենտրոնացած, ավելի ուշադիր  եւ կոնկրետ են աշխատում»:

Քննական կենտրոնի ղեկավարի խոսքերով, այս տարի հայոց լեզու առարկայից  600 հոգի ավելի դիմորդ կա:

«Համեմատած անցած տարվա հետ` այս տարի ավելացել են»,-նշում է Էմիլ Հարությունյանը:

 

 

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930