Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հատուկ կարիքներով երեխաների 80%-ի համար կրթությունն անմատչելի է

Հունիս 01,2012 21:48 Share

Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, հատուկ կարիքներով ավելի քան 8000 երեխաներից շատերը դուրս են մնացել հանրակրթությունից:  «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Մաղաքյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց` թեեւ այսօր միջազգային եւ տեղական կազմակերպությունների կողմից քայլեր են ձեռնարկվում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար կրթությունը մատչելի դարձնելու, սակայն. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով` Հայաստանում նախադպրոցական տարիքի նման երեխաների շուրջ 80%-ը խնդիրների է հանդիպում` թե շենքերը, թե տրանսպորտը հարմարեցված չեն հատուկ կարիքներով երեխաների համար»:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Ստեփանավան քաղաքում միջոցառում էր կազմակերպվել քաղաքապետարանի եւ «Լիարժեք կյանք» հ/կ-ի կողմից: Բազմաթիվ երեխաներ քաղաքի կենտրոնական հրապարակում իրենց սրտի ուզածն արեցին` կավիճներով տարբեր պատկերներ նկարեցին, տիկնիկային ներկայացում դիտեցին եւ մի շարք սպորտային խաղերի մասնակցեցին: «Ուզում եմ աշխարհը խաղաղ լինի, մեր մանուկներն էլ ուրախ ու անհոգ լինեն», «Ուզում եմ բոլոր երեխաներն առողջ լինեն», «Ժպիտը մեր երեսից անպակաս լինի». երեխաներն իրենց ձեռքով պատրաստած բացիկների վրա գրել էին իրենց ցանկություններն ու փակցրել մաղթանքների եղեւնուն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել