Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. Մոսկվան պլանավորում է ոչ միայն ՀՀ իշխանության, այլև ընդդիմության գործողությունները

Հունիս 04,2012 20:23

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության կողմից հրապարակված որևէ նյութ երբեք պատահական չի եղել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 2011 թվականի հուլիսի 3-ին գործակալության հրապարակած մի հոդվածին, որում մեկնաբանը նշել էր, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը վստահաբար տեղ կգտնի ՀԱԿ ԱԺ խմբակցության շարքերում, ավելին՝ շատ հավանական է, որ հենց նա էլ ընտրվի խմբակցության ղեկավար:

«Այդ գործակալության էջում տեղադրված նյութերն իրենց մեջ որոշակի նպատակներ են պարունակում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ համակարգողի մասին մեկ տարի առաջ տպագրած հրապարակման մեջ եղած կանխատեսումը իրականություն է դարձել, վստահաբար կարելի է ասել, որ Ռուսաստանը իր քաղաքական պլանավորման համապատասխան կենտրոններում գործողություններ է մշակում ոչ միայն Հայաստանի իշխանությունների համար, այլև ընդդիմության համար, ինչը խիստ ցավալի իրողություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930