Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ռազմական փորձագետի՝ հասարակությունը խորապես գիտակցում է, որ պատերազմի մեջ ենք

Հունիս 06,2012 12:54

«Հակառակորդն ինտենսիվորեն պատրաստվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններին՝ նա նշեց, որ դրանով Ադրբեջանը ստուգում էր մեր պատրաստվածությունը:

Դառնալով Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարություններին՝ փորձագետը հնարավոր համարեց, որ զոհերի թվի հետ կապված հայտարարությունը կապված էր նաև այն սցենարի հետ, որ Հիլարի Քլինթոնին ցույց տան, թե գործողությունների երկրորդ օրն իրենք զոհի դերում են, ցույց տան, որ հայերը հարձակումներ են անում և այլն: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր կողմերից իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը 25 զոհ է ունեցել վերջին օրերին կատարված գործողությունների արդյունքում:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք հակառակորդը մեր թույլ կետը գտել է և ավելի հաճախադեպ են հարձակումները հենց այս ուղղությամբ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այստեղ խնդիրը ոչ թե քաղաքական, կամ քաղաքագիտական է, այլ խնդիրը կապված է զինվորական հարցերի հետ»:

ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշման առնչությամբ ռազմական փորձագետը նկատեց. «Դա քաղաքագիտական հարց է, սակայն այն, որ ՊՆ-ն միանշանակ իր ադեկվատ գործողություններն ակտիվացնում է, դա փաստ է»:

Հասարակական հոգեբանության մասին խոսելով էլ նշեց. «Հասարակությունը շատ ավելի խորությամբ հասկանում է, որ պատերազմի մեջ ենք, չնայած ժամանակավոր հրադարարի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930