Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ՀԱԿ համակարգողը չափազանցրե՞լ էր (Ձայնագրություն)

Հունիս 06,2012 14:00

Գյումրիի տեխնոպարկի շենքի նախագիծը

Շիրակի մարզում ազգային պարկի ու տեխնոպարկի կառուցման մասին լուրերը մարզի բնակիչներն արդեն քանի տարի է՝ լսում են, բայց կառավարության կողմից գործնական քայլեր չեն տեսնում:

«Տեխնոպարկը մութ սենյակում սեւ գույնի կատու է, որն էլ համարյա չկա: Դա բոլորն են Գյումրիում զգում, խոսակցությունները շատ-շատ են , երեւի 1 միլիարդ դոլարի խոսակցություններ են, բամբասանքներ՝ ավել- պակաս, բայց չենք տեսնում քաղաքում այդ տեխնոպարկային նշանակության ազդեցությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե իսկապե՞ս մարզում ազգային պարկի ու տեխնոպարկի կառուցման ծրագիրը արժե $1 միլիարդ, ինչն էլ, ըստ Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանի, վարչապետը մսխել է : « Այդ ծրագիրը 1 միլիարդ դոլարի բան չէ, դա Մուրադի կարծիքն է: Գյումրի քաղաքի բյուջեն 90 միլիոն դոլար է, Հայաստանի բյուջեն 3 միլիարդ դոլար, Մուրադը երեւի կլոր թիվ է ասել… եթե որեւէ մեկը կասի 1 միլիարդ դոլար , ուրեմն կամ չափազանցնում է, կամ գեղարվեստական խոսք է ուզում կիրառել»:VOICE223

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930