Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը FIFA-ն, հրապարակեց ազգային հավաքականների հունիս ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը, որում Հայաստանի ընտրանին նահանջել է չորս քայլ եւ հանգրվանել 51-րդ հորիզոնականում:
2014 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր հավաքականի մրցակիցներն զբաղեցնում են հետեւյալ հորիզոնականները. 9. Դանիա, 12. Իտալիա, 27. Չեխիա, 90. Բուլղարիա, 147. Մալթա:
Աշխարհի լավագույն ազգային հավաքականների առաջին տասնյակը կազմում են Իսպանիան, Ուրուգվայը, Գերմանիան, Հոլանդիան, Բրազիլիան, Անգլիան, Արգենտինան, Խորվաթիան, Դանիան եւ Պորտուգալիան, որոնք դասավորվել են նշված հերթականությամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: