Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ

Հունիս 06,2012 17:41

 

Ֆրանսիայի ԱԳՆ

Մեդիամաքս: Պաշտոնական Փարիզը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Կոչ ենք անում երկու կողմերին էլ խուսափել ուժի կիրառումից եւ խստորեն պահպանել 1994 թ. հաստատված հրադադարի ռեժիմը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է հստակ հավատարմություն պահպանեն խնդրի խաղաղ կարգավորմանը` ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Ֆրանսիայի ԱԳՆ նաեւ տեղեկացնում է, որ հունիսին Փարիզում նախատեսված է  Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930