Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հայաստանցի երիտասարդներն ավելի լավ մարզավիճակում են

Հունիս 11,2012 14:03

Այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողները ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին խնդրեցին ներկայացնել հավաքի հրավիրված ֆուտբոլիստների մարզավիճակը:

«Հրավիրված թեկնածուների մեծ մասը հանդես է գալիս երկրի ներքին առաջնությունում: Եվ քանի որ Հայաստանի առաջնությունը համեմատաբար վերջերս է մեկնարկել եւ թափ է հավաքում, տեղի ֆուտբոլիստներն էլ համեմատաբար թարմ են եւ մարզավիճակն աստիճանաբար բարձրացնում են: Ճիշտ է, երկու լեգեոներ ունենք, որոնց խաղացած ազգային առաջնություններն ավարտվել են, սակայն  նրանք շարունակել են մարզվել: Այնպես որ, Անդորրայի հետ հանդիպմանը կհայտավորենք միայն նրանց, ովքեր առավելագույնս պատրաստ կլինեն մտնել խաղադաշտ եւ պայքարել», – ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930