Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Հնդկաստանում. առնվազն 32 մարդ զոհվել է

Հունիս 16,2012 22:09

Հնդկաստանում խոշոր ավտովթարի պատճառով առնվազն 32 մարդ է զոհվել, երկու տասնյակից ավելին վիրավորվել են:

Ոստիկանության հաղորդմամբ` Մահարաշտրա նահանգում հնդկական սրբավայրից վերադարձող ուխտավորների ավտոբուսը կամրջից ընկել է անդունդը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` վատ ճանապարհների եւ երթեւեկության կանոնները չպահպանելու պատճառով Հնդկաստանը ավտոճանապարհային պատահարների թվով աշխարհում առաջին տեղում է: 2010 թվականին Հնդկաստանում օրական միջին հաշվով 366 մարդ է զոհվել ճանապարհային վթարների հետեւանքով:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930