Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանջ` 55-րդ հորիզոնական

Հուլիս 05,2012 11:05

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը` ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը, որի առաջին տասնյակում Եվրոպայի առաջնությանը մասնակցած ազգային հավաքականների դասավորությունում  էական փոփոխություններ են կատարվել:
Ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Գերմանիան զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Ուրուգվայը եզրափակում է եռյակը: Իսկ լավագույն տասնյակում թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Իսպանիա, Գերմանիա, Ուրուգվայ, Անգլիա, Պորտուգալիա, Իտալիա, Արգենտինա, Հոլանդիա, Խորվաթիա, Դանիա:
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա հետ համեմատած նահանջել է չորս աստիճան` հանգրվանելուվ 55-րդ հորիզոնականում: Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարում մեր մյուս մրցակիցները (բացի Իտալիայից եւ Դանիայից) զբաղեցնում են այսպիսի տեղեր. Չեխիա` 18, Բուլղարիա` 92, Մալթա` 145:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031