Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Հիմա սա թանկացու՞մ է»

Հուլիս 17,2012 19:47

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը չի պատրաստվում գազի հնարավոր թանկացման դեպքում եւ գների աճը մեղմելու սոցիալական մեխանիզմներ մշակել: Ավելին’ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարում է, թե գազի թանկացում դեռ չկա, կլինի, հետո կխոսենք: Ներկայացնում ենք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի հետ մեր զրույցը:

 – Պարոն Այվազյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովն ի՞նչ օրենքներ է այսօր մշակում, որ հնարավոր լինի ինչոր կերպ զսպել գնաճը Հայաստանում’ հատկապես երբ գազի թանկացում է սպասվում:

 – Շուկայական տնտեսություն է: Մենք աշխատում ենք, որ մոնոպոլ երեւույթներ տեղի չունենան, գերիշխող դիրքի չարաշահում տեղի չունենա: Մնացածն առաջարկի եւ պահանջարկի շրջանակներում է ձեւավորվում:

 – Սակայն փաստորեն չեք կարողանում  պայքարել երեւույթների դեմ: Մոնոպոլիստները մնում են իրենց դիրքերում:

– Դա ձեր կարծիքն է:

 – Կառավարության ծրագրում լուրջ խոստումներ կան, սակայն այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ թանկացումները Հայաստանում ավելանում են, օր -օրի գների նոր թանկացումներ են գրանցվում:

– Ավելացում չկա: Հնարավոր է ներկրվող ապրանքների պահով դոլար- դրամ արտահայտությամբ սղաճի շրջանակներում ավելացում տեղի ունենա: Օրինակ’ շաքարավազը  2009-2012-ի համեմատությամբ թանկացել է 125 դրամով: Իսկ դոլար-դրամային արտահայտությունն ավելացվել է 25 տոկոսով: 125 դրամը 12.5 տոկոս է, իսկ դոլարը թանկացել է 25 տոկոսով: Հիմա սա թանկացու՞մ է, թե թանկացում չի:

Ուզում եք ասել’ շաքարավազը քիչ է թանկացել, պիտի ավելի շա՞տ թանկանար:

 

– Ես չեմ կարող ասել, որովհետեւ դա միանշանակ պետք է տեղի ունենա առաջարկի եւ պահանջարկի շրջանակներում:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031