Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինան ու Լիլիթը ոչ-ոքի խաղացին

Հուլիս 18,2012 10:04

Ջերմուկ առողջարանային քաղաքում երկրորդ անգամ մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի առաջին տուրում վիճակահանությամբ միմյանց դեմ ելած Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի խաղացին նաեւ կանանց աշխարհի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանն ու Մոնգոնթուլ Բաթույագը, Ռուան Լուֆեյն ու Կատերինա Լահնոն: Եկատերինա Կովալեւսկայան հաղթեց Նադեժդա Կոսինցեւային, Նինո Խուրցիձեն պարտվեց Ցզյուե Վենցզյուին, իսկ Համփի Կոներուն առավելության հասավ Չժաո Սյուեի նկատմամբ:
Այսօր՝ երկրորդ տուրում, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով խաղում է Հոու Յիֆանի, իսկ էլինա Դանիելյանը սեւերով՝  Ցզյու Վենցզյուի հետ: Մյուս զույգերն են. Չժաո Սյուե-Նադեժդա Կոսինցեւա, Կատերինա Լահնո-Եկատերինա Կովալեւսկայա, Մոնգոնթուլ Բաթույագ-Ռուան Լուֆե, Համփի Կոներու-Նինո Խուրցիձե:
Ա. Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031