Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիան» չի ընդունում մեղադրանքները

Հուլիս 20,2012 19:59

«Ա1+»-ը հարցում էր ուղարկել «Արմավիա» ընկերությանը Հայեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ավիատոմսերի բարձր գների վերաբերյալ շրջանառվող լուրերը հերքելու կամ հաստատելու համար։
«Արմավիա» ընկերությունը խոստացել էր պաշտոնական պատասխանն ուղարկել հուլիսի 17-ին, սակայն ավիաընկերությունն այսօր է միայն տարածել իր հաղորդագրությունը:««Արմավիան» հերքում է այն տեղեկատվությունը, որ Հալեպ-Երևան ուղղությամբ ավիատոմսերի գինը բարձր է, այն չի համապատասխանում իրականությանը: Որպես ազգային ավիափոխադրամիջոց` «Արմավիայի» նպատակն է աջակցել իր հայրենակիցներին` տրամադրել ինքնաթիռ (այդ նպատակով ձեռք է բերվել հատուկ թանկարժեք ինքնաթիռ), սպասարկել ուղևորներին և անվտանգ տեղ հասցնել, քանի որ Հալեպ-Երևան ուղղությունն անվտանգ չէ: Իսկ ահա ավիատոմսերի վաճառքով զբաղվում են Սիրիայի գործակալները, այնպես որ բոլոր հարցերը կապված ավիատոմսերի վաճառքի և գների հետ Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ նույնպես պետք չէ ուղղել «Արմավիային»:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել