Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում ապրող փախստականները «կարող են բռնությունների թիրախ դառնալ»

Հուլիս 20,2012 20:52

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայում բռնությունները ուժգնանում են, ու սպառնալիքների թիրախ են դառնում այդ երկրում ապրող փախստականները:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովը հաղորդել է, որ Դամասկոսում անհայտ զինյալների կողմից իրենց բնակարանում սպանվել է իրաքցի փախստականի 7 հոգանոց ընտանիքը: ՄԱԿ-ի հանձնաժողովի մամուլի խոսնակ Մելիսա Ֆլեմինգն ասել է, որ ընտանիքի անդամները, ներառյալ երեխաները, սպանվել են մոտ տարածությունից:

Սիրիայում մոտավորապես 88 հազար իրաքցի փախստական կա, որոնք հիմնականում ապաստանել էին Դամասկոսում, եւս 8 հազար փախստականներ կան այլ երկրներից, ներառյալ՝ Սոմալիից, Աֆղանստանից:

Իրաքի պաշտոնյաները հաղորդում են, որ վերջին 48 ժամվա ընթացքում հարյուրավոր իրաքցիների օդանավերով դուրս են բերել Դամասկոսից: Իրաքի կառավարությունը մինչեւ ուրբաթ առավոտ 8 չվերթ է իրականացրել` Դամասկոսից դուրս բերելով 750 իրաքցիների, ասել է Իրաքի պետական ավիաուղիների պաշտոնյա Սաադ ալ-Խաֆային: Նա ասել է, որ կշարունակեն թռիչքները մինչեւ ոչ մի իրաքցի չմնա այնտեղ:

Հազարավոր մարդիկ, չնայած վտանգավոր իրավիճակին, սահմանը հատում են ցամաքային ճանապարհով:

Իրաքի արեւմտյան Անբար նահանգի մամուլի խոսնակն ասել է, որ Կարմիր Խաչը սահմանի մոտ վրաններ է տեղադրել ու բժշկական օգնություն ապահովել փախստականներին ընդունելու նպատակով: Նա հայտնել է, որ 30 ավտոբուս են ուղարկել Սիրիայի հետ սահմանի գլխավոր անցակետ՝ մարդկանց տեղափոխելու համար:

Սիրիա-Իրաք սահմանային անցակետերը գտնվում են սիրիացի ապստամբների հսկողության տակ:

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031