Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացին նշել է իր ծննդյան օրը` գումար բաժանելով (Տեսանյութ)

Հուլիս 22,2012 18:17

Ամենամեծ գեղարվեստական թանգարանը Էրմիտաժն է Սանկտ-Պետերբուրգում, որը ներառում է 332 ցուցասրահ և ավելի քան 3 միլիոն արվեստի գործ: Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք ձգվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։

Հայկական Մայր գետը` Արաքսը, իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Մասնագետների հաշվումներով՝ այն ամեն տարի ծով է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ:

10-րդ դարում Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին ունեցել է 200.000-ի հասնող բնակչություն:

Արջերը միակ գիշատիչներն են, որոնք ուտում են և’ միս, և’ բանջարեղեն, որի պատճառով էլ նրանք ունեն մսի և բուսական սննդի համար նախատեսված առանձին տարբեր ատամներ:

Ամերիկացի Դուգ Իթոնը իր 65-ամյակի առիթով դուրս է եկել փողոց ու  65 րոպեի ընթացքում բաժանել  5-ական ամերիկյան դոլար պատահական անցորդների: Ծնունդը նման յուրօրինակ ձեւով նշելու առիթ էր դարձել` Դուգ Իթոնի` օրիգինալ լինելու մեծ ցանկությունը:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031