Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնին հաղթած Ռազ Սարգսյանը Երեւանում է

Օգոստոս 02,2012 16:03 Share

«K1» մարտարվեստի պրոֆեսիոնալ մարզիկ, Հոլանդիայում բնակվող Ռազ Սարգսյանն օրերս Տոկիոյում հանդես գալով 64 կգ քաշային կարգում, հաղթեց մարզաձեւի աշխարհի 2010 թվականի չեմպիոն Մասակի Նոյրիին: Հայ մարզիկը, որ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ ներկայացնում է Հայաստանի «K1» ֆեդերացիան, երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց Նոյրիին, երրորդում ինքը հայտնվեց նույն վիճակում, սակայն մրցավարների միաձայն որոշմամբ դարձավ  հեղինակավոր այդ մրցաշարի հաղթող: Ընդ որում, աշխարհի ճանաչված մասնագետները հայ մարզիկին ճանաչեցին նաեւ մրցաշարի լավագույն մասնակից:

Այսօր Ռազ Սարգսյանը Երեւանում է: Նա հայրենիք է եկել «K1»-ի ճապոնական ու Եվրոպական տեխնիկան սեմինար մարզումների միջոցով հայաստանցի մարզիկներին փոխանցելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել