Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախնական արդյունքների, Թալինի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի ներկայացուցիչը

Օգոստոս 06,2012 11:17

Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքում օգոստոսի 5-ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, հաղթել է ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը: Նրա օգտին քվեարկել է 1 274 ընտրող:

Մյուս 4 թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյան` 917 քվե, անկուսակցականներ` Վորոշ Խաչատրյան` 840, Գագիկ Կարապետյան` 190, Էդվարդ Գրիգորյան` 28:

Ըստ թ.15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, Թալինի 5 235 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են  3 373-ը: 96 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը` 1:

Նույն օրը Թալինում ընտրել են նաև ավագանու անդամների: Ավագանու 11 տեղերի համար պայքարում էին 31 թեկնածուներ:

Նշենք, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ  Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` Ազգային ժողովի թ.15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

 

«Փաստինֆո» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031