Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այսօր` օգոստոսի 8-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի և Վազգեն Սարգսյանի փողոցների խաչմերուկում` Սախարովի անվան հրապարակում, «Մերսեդես» E 320 մակնիշի 20 ՏՏ 529 համարանիշի ավտոմեքենան շրջվել էր և բախվել շենքի անկյունապատին: Ավտովթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղափոխվել Գյուլբեկյանի անվան հիվանդանոց եւ այնտեղ մահացել:
Մահացածներն են` Գյումրի քաղաքի Մոցարտի փողոց 35 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Մինասյանը, Գյումրի քաղաքի Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցի 9 շենքի բնակիչ, 26-ամյա Սևակ Հովհաննիսյանը, Իսրայելի քաղաքացի, սակայն այս տարվա փետրվարի 26-ից որպես հյուր Գյումրիի Անի թաղամասի 9-րդ փողոցի 4-րդ շենքում բնակվող 25-ամյա Էդգար Ավագյանը և Գյումրի քաղաքի Մոցարտի 66 տան բնակիչ, 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը, որը մեքենայի վարորդն էր: Ըստ Shamshyan.com-ի
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: