Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզային փրկարարական ծառայության պետ. «Խուճապի մատնվելու կարիք չկա»

Օգոստոս 12,2012 20:04

Երեկ գիշերը 2:25 նոր ցնցում զգալուց հետո Կապանի փողոցներում գիշերողների թիվը կտրուկ աճել է: Բնակիչները ծածկոցներով, առաջին անհրաժեշտության պարագաներով շտապել են բակ եւ  գիշերը լուսացրել դրսում: Կապանի բազմաբնակարան շենքերի բակերը լիքն էին մարդկանցով, շատերը նույնիսկ այդ ժամին ճանապարհվել են դեպի գյուղեր: Գիշերվա ժամերին բնակիչներին կարելի էր քնած տեսնել ոչ միայն շենքերի բակերում ու փողոցներում, այլեւ ավտոտնակներում ու մեքենաների խցիկներում:  Լարված ու անհանգիստ գիշերվանից հետո թվում էր, թե Կապանում խուճապը կմարի եւ մարդիկ կսկսեն բնականոն հունով ապրել, բայց դեռ կեսօրվանից մարզկենտրոնի բնակիչները շարունակում են զանգել իրար եւ ահազանգել այն մասին, որ նոր երկարշարժ է սպասում` այն էլ 7 բալ ուժգնությամբ: Բնակիչներն իրար հորդորում են սննդի պաշար հավաքել ապահովության համար եւ պատրաստ պահել առաջին անհրաժեշտության բոլոր իրերը:  Երկրաշարժի ցնցումների ազդեցությունը դեռ այնքան մեծ է, որ  մարդիկ նույնիսկ լուրեր են տարածել, որ 20 օր շարունակ դեռ վտանգ կլինի, պետք է զգոն լինել:

Սյունիքի մարզային փրկարարական ծառայության պետ Արթուր Հարությունյանը անհանգստացած ու անտեղի խուճապի մատնված եւ անհիմն լարվածություն ստեղծող բնակիչների զանգվածին հավաստիացնում է, որ վտանգն արդեն անցել է, ցնցումները մարել են, թուլացել եւ գրեթե չեն զգացվում:  «Խուճապի մատնվելու կարիք առհասարակ չկա:  Բնակիչներին պետք է հիշեցնել, որ անհնար է գուշակել, երբ է հերթական երկրաշարժը լինելու, աշխարհում դեռեւս ոչ մեկը չի կարող կանխատեսել սպասվելիք երկրաշարժի մասին: Պետք չէ անտեղի լարվածություն ստեղծող  ու շրջանառվող փողոցային լուրերին հավատալ, որ 7 բալանոց երկրաշարժ է լինելու:

Մարզում լուրջ փլուզումներ չեն եղել, Գորիսի ժայռաբեկորի ու Վահրավար գյուղի ծեփով շաղաղված  հին շենքի պատերն են փլվել, իսկ լուրջ փլուզումներ չեն եղել եւ մարդկային տուժածներ էլ չկան», – Aravot.am-ի Սյունիքի մարզի թղթակցին հաղորդել է Արթուր Հարությունյանը` մեկ անգամ եւս բնակիչներին հորդորելով հանդարտվել եւ խուճապի չմատնվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031