Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնապես ներկայացվող պատկերն այնպիսին է, որ Հայաստանի պաշտոնյաների մեջ չկա մեկը, որն այս տարի նվեր ստացած լինի

Օգոստոս 16,2012 12:15

ՀՀ պաշտոնատար անձանցից ոչ ոք այս տարվա անցած ժամանակաշրջանում ի պաշտոնե ստացած ոչ մի նվեր չի հանձնել պետությանը։

Այս տվյալը մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եւ հանրային ծառայողներն անցած ժամանակաշրջանում՝ ազգակցական կապի մեջ չգտնվող անձանցից 100 հազար դրամը գերազանցող արժեքով նվեր չեն ստացել։ Բանն այն է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ հանրային ծառայողներն իրավունք չունեն ստանալու այնպիսի նվերներ, որոնք նրանց չէին տրվի, եթե համապատասխան պաշտոնը զբաղեցրած չլինեին։ Իսկ եթե պաշտոնյաներին հրապարակային պաշտոնական միջոցառման ժամանակ է ինչ-որ պարգեւ կամ նվեր տրվել, որը 100 հազար դրամից ավելի թանկ արժե, ապա համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է դա տրամադրել բարեգործության նպատակով կամ հատկացնել այն պետական մարմնին, որտեղ աշխատում է, եւ դա կդառնա այդ կառույցի սեփականությունը։

Այսինքն, պաշտոնապես ներկայացվող պատկերն այնպիսին է, որ Հայաստանի հազարավոր պաշտոնյաների մեջ չկա մեկը, որն այս տարվա անցած ժամանակահատվածում նվեր ստացած լինի։ Այլ կերպ ասած, պաշտոնական տվյալներից հետեւում է, որ Հայաստանի բոլոր պաշտոնյաներն ազնվագույն անձինք են։ Իրականությունը ոչ միայն այդպիսին չէ, այլեւ հակառակը՝ պաշտոնյաների մեջ շատ դժվար է գտնել միմիայն իրենց աշխատավարձով ապրողների։ Կասկածից վեր է, որ Հայաստանի պաշտոնյաները ոչ միայն ի պաշտոնե ստացած նվերներն են թաքցնում, այլ նաեւ՝ եկամուտների մի զգալի մասը

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031