Լրահոս
Օրվա լրահոսը

«Տո ոչխար, գետինը մտնես դու». Հարսին խոշտանգած սկեսուրի հարազատների արձագանքը Մարիամ Գեւորգյանին (Տեսանյութ)

Օգոստոս 16,2012 16:58

Այսօր Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում պետք է լիներ հերթական դատականի նիստը, որտեղ պետք է քննվեր Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի, որն, ըստ մեղադրող կողմի, հարսին դաժանորեն ծեծել է` արդուկով այրել է հարսի կրծքերն ու մեջքը, պատառաքաղով ծակծկել մարմինն ու ստիպել ուտել իր հետ տված մաղձը: Սակայն նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, քանի որ մեղադրող դատախազը չէր եկել: Ընդ որում, սա արդեն 2-րդ անգամ է, որ մեղադրող դատախազը չի ներկայանում նիստին: Այս անգամ էլ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դատարանի շենքի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել:

Դատարանի մոտ էին նաեւ Մարիամ Գեւորգյանի եւ ամբաստանյալ սկեսուրի հարազատները: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» երիտասարդ աղջիկները, Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ երբ պաստառներով նոր-նոր մոտենում էին դատարանի շենքին, մեղադրվող կողմի հարազատները վիրավորական խոսքեր են հնչեցչել իրենց հասցեին. «Մեզ էլ ոչխար, էլ ինչ ասես, որ չասեցին, նույնիսկ բ..ի աղջիկ ասացին»:

Մարիամ Գեւորգյանի հարազատներն ու հարեւանները դատարանի շենքի առջեւ վանկարկում էին` «Արդար դատ», «Ամոթ», ինչին հետեւեցին սկեսուրի բարեկամների բացականչություններն ու փոխադարձ վիրավորանքները` «Ամոթ Մարիամին: Աղջկադ փողով ծախել ես: Ամոթ թարախին»:

«Տո ամոթը ձեզ»,-ասաց Մարիամի հարազատներից մեկը, որն օպտիկական ակնոցներ է կրում,իսկ սկեսուրի հարազատներից մեկն էլ ի պատասխան ասաց. «Ամոթը քեզ, այ ութաչքանի, դու քեզ տեսե՞լ ես, վաքսի վրի մեյմուն: Ամոթը ձեզ, գետինը մտնենք, ավելի լավ ա: Հիվանդոտներ»:

Երբ դատարանի շենքից դուրս եկավ Մարիամ Գեւորգյանը, սպասվում էր, որ կողմերը հանգիստ ամեն մեկն իր տուն կգնա, սակայն սկեսուրի հարազատներից մեկը կրկին վիրավորական խոսքեր հնչեցրեց Մարիամի հասցեին. «Ոչխար, գետինը մտնես»:

Իսկ երբ պարզ դարձավ, որ նիստը հետաձգվում է, եւ սպասվում էր, որ կողմերի հարազատներն արդեն հանգիստ տուն պիտի գնան, ընդհարում տեղի ունեցավ: Սկեսուրի բարեկամները գոռգոռում էին` «Տո հիվանդոտներ, ոչխարներ»: «Հիվանդոտը դուք եք, վարակիչը դուք եք, ոչխարն էլ եք դուք»,-պատասխանեցին Մարիամի հարազատները:

Պետք է նշել, որ ամբաստանյալ սկեսուրին պաշտպանող բարեկամների շարքերում էին նաեւ անչափահաս տղաներ, որոնք ծաղրում էին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031