Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի դուստրը եւս անցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան ընտրության եզրափակիչ փուլ

Սեպտեմբեր 06,2012 17:42

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամփոփել է Նիդերլանդներում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայաստանյան նախընտրական փուլի արդյունքները: Այս ,մասին NEWS.am-ին հայտնեցին Եվրատեսիլի հայկական պատվիրակությունից:

Ընտրվել են լավագույն 14 երգեր, որոնք անցել են եզրափակիչ փուլ: Ներկայացնում ենք դրանք:

1. «Օրը»-հեղինակ եւ կատարող Ֆլորա Մխիթարյան-Երեւան

2. «Երազանքի թեւով»–հեղինակ եւ կատարող Լուսինե Ղազարյան-Երեւան

3. «Home Sweet home»-հեղինակ եւ կատարող Վահագն Գրիգորյան-Երեւան

4. «Իմ ռոքը»- հեղինակ եւ կատարող Տաթեւ Ենգիբարյան-Երեւան

5. «Իմ աշխարհը»-հեղինակ եւ կատարող Նինելա Մխիթարյան-Ճամբարակ

6. «Սեր»-հեղինակ եւ կատարող Կարեն Օհանյան-Երեւան

7. «Իմ անունն է Անգել»-հեղինակ եւ կատարող Անգելինա Գասպարյան-Երեւան (վերջինս  Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստր է-խմբ.)

8. «Տուկ-տուկ»-հեղինակ եւ կատարող Style խումբ-Երեւան

9. «Երգավազք»-հեղինակ եւ կատարող Մանե Առաքելյան-Երեւան

10. «Սերը տարիք չի հարցնում»-հեղինակ եւ կատարող Միլի Միսկարյան-Երեւան

11. «Արի»-հեղինակ եւ կատարող Գայանե Ղազարյան-Երեւան

12. «Տարբեր ենք»-հեղինակ եւ կատարող Սոնա Դունոյան-Մասիս

13. «Sweetie baby»- հեղինակ եւ կատարող Compass խումբը-Երեւան

14. «Շնորհավոր»-հեղինակ եւ կատարող Լիդուշիկ-Երեւան

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2012»  Հայաստանի մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 20-ին տեղական ժամանակով ժամը 19.30 եւ կցուցադրվի Առաջին ալիքով: Մասնակիցների հերթականությունը կորոշվի նախապես կայացած վիճակահանությամբ: Նիդերլանդներում Հայաստանը ներկայացնող մասնակիցը կընտրվի 50/50 տարբերակով` ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930