Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների լրահոս

Սեպտեմբեր 09,2012 12:21

12:03

Վահան Թումասյանի հաղորդածներից. Գյումրու Մուշ-2 թաղամասից Գյումրու ավագանու անդամության թեկնածուներից մեկը 1000-ական դրամ ընտրակաշառքով ընտրողներ հավաքագրում ու գազելով տեղափոխում քվեարկության, թեեւ էդ թեկնածուն 1000 դրամ էլ չարժե:

Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում տեղակայված 34-27 ընտրատեղամասում եւս առաջացել էր դրոշմակնիքի թանաքի հետ կապված խնդիր: Հանձնաժողովի անդամները փորձարկել են նախապես տրամադրված թանաքը, որը ցնդել է. քվեարկությունը անցկացնելու համար բերվել է նոր թանաք:
Գյումրու 34-62 ընտրատեղամասում («Վան» ռեստորանի դիմաց գտնվող էլցանցի մասնաճյուղում) 11.30-ին ընտրողների կուտակումներ են առաջացել: Ընտրողների խմբով մտնում են տեղամաս, քվեարկում ու խմբով դուրս են գալիս: Իսկ դրսում սպասում է հաջորդ խումբը …
Գյումրու 39-19 ընտրատեղամասում (թիվ 8 մանկապարտեզում) ընտրողների թիվը 193 է: Ժամը 11:40 -ի դրությամբ ընտրությանը մասնակցած ընտրողների մեծ մասը, չգիտես ինչու, տեսողական խնդիրներ ունի, նրանց ինչ-որ մարդիկ օգնում են մասնակցել քվեարկությանը: Նույն խնդիրն առկա է նաեւ 34-27 տեղամասում:

34-62 ընտրատեղամասում մի քաղաքացի կանգնել է տեղամասի կենտրոնում, զանգահարել է ինչ-որ մեկին, հարցրել, թե «ու՞մ ընտրեմ»: Ապա բարձրաձայն կրկնել է՝ «67 համարին»:

10:57

Հասմիկ Տոնապետյանից. մի 10-15 րոպե առաջ ավտոմատավորները եկան Գյումրու «Անի» թաղամաս «կռուգ տվեցին» ու գնացին, չհասկացանք իմաստը որն էր, մոտ 20 ավտոմեքենա էին, ոնց որ հարսանիք լիներ՝ բարձր սիգնալներով…

10:52

Նիկոլ Մարգարյանից. հենց հիմա 34/10 ընտրատեղամասում (Գյումրի համայնքի թիվ 40 դպրոցի շենք /Ֆ. Վերֆելի 4/) թեկնածուներից մեկի մունետիկները շրջում են տնե տուն ու առաջարկում իրենց մեքենայով ընտրատեղամաս տանել, եթե իհարկե դեռ չունեն նախընտրած թեկնածու:

10:45

Գյումրիում Շիրակացի փողոցում նախկին 10 հարկանու մոտ նկատվել է ՊԱԶ մակնիշի 45 644 պետհամարանիշով ավտոբուս, որից ընտրակաշառք են բաժանել: Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկը հետապնդել է այդ ավտոբուսը եւ Բուլվարային թաղամասի մոտ հաջողացրել է մտնել ավտոբուս, ավտոբուսի մեջ գտել են Գյումրու Ավագանու անդամության թեկնածու Մերուժան Գաբոյանի բուկլետները եւ ընտրողների ցուցակներ, ինչն առգրավել են, ավտոբուսավոր ժողովուրդը փախել է: Լուսանկարները կներկայացվեն ավելի ուշ:

10:20

34/34. Գյումրու Երկաթգծի քոլեջի տեղամասում ընտրողներից մեկը չի կամեցել, որ իր անձնագրում կնիք դրվի, վստահված անձինք չեն թույլ տվել, որ առանց դրոշմելու քվեաթերթիկներ տրամադրեն վերջինիս, ինչից հետո ընտրողը համաձայնել է իր անձնագրում դրոշմակնիք դնելուն, քվեարկել եւ հեռացել է: Այդ տեղամասի մոտ Ավագանու անդամության թեկնածուներից մեկի հայրը ուղղում է ընտրողներին իր որդու օգտին:

10:00

Սեպտեմբերի 9-ի առավոտնից Գյումրիում մոտ մեկ տասնյակ ՃՈ ավտոմեքենաներ եւ ոստիկանական այլ մեքենաներ սրընթաց երթեւեկում են այսուայն կողմ: տարբեր տեղեկությունների համաձայն այս մեքենաների առաքելությունը գազելներով ընտրողներին տեղափոխողների գործը խափանելն է:

Ահազանգ է ստացվել տեղամասերից այն մասին, որ անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքը ցնդում է, իսկ ԿԸՀ-ից հանձնարարել են սովորական թանաքով սկսել կնքել անձնագրերը:

34/74 ընտրատեղամասից (12 մանկապարտեզ, Լազոյի փողոց) ահազագներ կան, որ տեղամասի առաջ՝ 50 մետրից ավելի մոտ տարածքում խմբված ջահելությունը բոլոր մտնողներին կոչ է անում քվեարկել Ավագանու անդամության թեկնածուներից 18 համարի օգտին: Մի քանի վստահված անձինք առայժմ բանավոր բողոքով դիմել են հանձնաաժողովի նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930