Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի նախագահը նշել է սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումների 11-րդ տարելիցը

Սեպտեմբեր 09,2012 12:35

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշում է Սեպտեմբերի 11-ի հարձակումների 11-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով հազարավոր այն մարդկանց հիշատակին, ովքեր դարձան ահաբեկկչական այդ աննախադեպ հարձակման զոհ։
Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ իր ամենշաբաթյա ուղերձի ժամանակ նախագահը գովեստի խոսքեր է ասել այդ օրը Նյու Յորքում, Վաշինգտոնում ու Փենսիլվանիայում տեղ հասած բոլոր փրկարարների հասցեին։ Նա նաեւ գովել է հարձակումների դեմ ԱՄՆ-ի իրականացրած քայլերը՝ ավելացնելով, որ խարխլվել են ալ Քաիդայի շարքերը, իսկ Օսաման բին Լադենը՝ ոչնչացված։

Օբաման ասել է, թե հարձակումները չկարողացան ստիպել Ամերիկային հեռու մնալ միջազգային համայնքից, ավելին՝ այն ավելի ամրապնդեց երկրի ներսում անվտանգությունը

Իրենց ամենշաբաթյա ուղերձում հանրապետականները հայտարարել են, թե նախագահ Օբամայի 4 ամյա ղեկավարման ընթացքում երկրում դրական զարգացումներ տեղի չեն ունեցել։ Սենատոր Ջոն Բարասսոն, որն ընթերցել է հայտարարությունն, ասել է, թե նախագահի տնտեսական քաղաքականությունը խոչընդոտել է տնտեսության վերականգնումը եւ չի կարողացել կրճատել գործազրկության մակարդակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930