Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը ընտրատեղամասի դիմաց «դիրիժորություն է» արել հօգուտ դաշնակցականի ՞

Սեպտեմբեր 09,2012 18:13

Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները առանձնապես աչքի չընկան իրենց ակտիվությամբ. քաղաքի կենտրոնական հատվածում  տեղակայված ընտրատեղամասերում  մինչև կեսօր շատ քիչ քանակությամբ  մարդիկ էին գնում ընտրության: Այս մասին մեզ հետ զրույցում զարմացած փաստում էին հենց ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները:

Չնայած դրան` կային առանձնակի թաղեր, որտեղ այնուամենայնիվ աղմկոտ միջադեպեր էին գրանցվում: Օրինակ` դրանցից մեկը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թաղն էր` «Արցախը» կամ գյումրեցիների լեզվով ասած «Թուրքի մայլեն»: Մեր այցի ժամանակ`թաղի թիվ 5 դպրոցում տեղակայված ընտրատեղամասը ոստիկանախեղդ էին արել, ըստ հանձնաժողովականների, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը անձամբ էր այցելել այստեղ`  կարգ ու կանոն հաստատելու:

Ասյա Սարգսյան

Իսկ թե ի՞նչ սկանդալ էր տեղի ունեցել, թիվ 34/28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ասյա Սարգսյանը  հուզված հետևյալը պատմեց. «Այստեղ խմբերով  կանգնած  մատնացույց էին անում 4-րդ համարը: Մենք միլիցային քանի անգամ զգուշացրեցինք, որ ամբոխին ցրի ու անընդհատ լարված վիճակ էր.  կուչկա-կուչկա  կանգնած, անընդհատ գոռում էին `4-րդ համար, 4-րդ համար:Ու շորերը փոխելով գալիս էին, որպեսզի մենք չճանաչեինք: Վստահված անձանց ու միլիցայի միջոցով մեծ համառությամբ էդ կուտակվածներին մի կերպ ցրեցինք: 20 րոպե  չանցած` մի 3-4 տղա եկան` բա էստեղ ո՞ վ է նախագահն, ես ասի `ես, հարցրին, թե ո՞ ր կուսակցությունից եք` Բարգավաճից, ասի` ես կուսակցություն չեմ ներկայացնում, ուղղակի նախագահն եմ: Ասին` ձեզ դուրս են կանչում, ասի` կներեք ես դուրս գալող չեմ, ընտրություն է, ես ո՞ նց կարող եմ տարածքը լքել և դուրս գալ,  եթե հարցեր ունեք` խնդրեմ եկեք սենյակ , ձեր հարցերը տվեք: Համառորեն նորից կրկնեցին ` ձեզ կանչողը Մարտունն է, հարցրի Մարտունն  ո՞ վ է, ասին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Անցավ մի քանի րոպե,  ներս մտավ Թամիրյան Արմենը, հարցրի ի՞ նչ եք ուզում, ընտրո՞ ղ եք, բա չէ,  իրեն ճանաչելով,  ես միշտ նախագահ եմ եղել ու նրա հետ աշխատել եմ, ասի`  դուք անհարմար չե՞ ք զգում ինձ դուրս եք կանչում: Ասում է՝ ուզում ենք իմանալ ընտրողների քանակը, ես էլ պատասխանեցի` դուք ունեք վստահված անձինք, աշխատողներ, դուք կարող  էինք ձեր աշխատողների միջոցով իմանալ, մանավանդ ընտրողների թիվը 2 ժամը մեկ հայտնում ենք, էլ ի՞ նչ միտք կա, որ ինձ դուրս եք հրավիրում: Նայեցի պատուհանից` լիքը մեքենաներով մարդիկ էին կանգնած, ու ես դուրս չեկա: Արմենի դուրս գալուց հետո տեսա, միլիցաները եկան: Վերջը պատգամավոր է` թող մի քիչ կարգ ու կանոնը հարգի, ոչ թե կանչի ինձ դուրս, չնայած ասեմ,` ես վախեցողներից չեմ, ես միշտ մաքրամաքուր  եմ աշխատել»:

Տիկինը նաև փաստեց, որ  պատգամավորի ուղարկած թաղի տղեքը առանց մի վայրկյան դադարի`անընդհատ  կոչ են արել ընտրել թե ավագանու և թե քաղաքապետի ցուցակի   4-րդ համարին: Նշենք, որ քաղաքապետի թեկնածուների ցուցակում 4-րդ համարը զբաղեցնում է ՀՅԴ-ական  Հովսեփ Սիմոնյանը, և սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն Գյումրիում առաջադրել է սեփական թեկնածուին` Սամվել Բալասանյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930