Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի նախագահն դիմել է դատախազություն` բողոքելով ուրիշի անձնագրով քվեարկողից

Սեպտեմբեր 09,2012 19:34

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս պահին իրենց մոտ  ուսումնասիրվում են  մոտ 10 ահազանգեր, որոնք ստացել են տարբեր լրատվամիջոցների հրապարակումներից, կայքերի, տեղական հեռուստաընկերությունների տեսանյութերից  և ոստիկանությունից: Դրանք վերաբերվում են ընտրակաշառք բաժանելուն, ինչպես նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն: Ահազանգ ստացել են թիվ 34/24 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Զիլվիլյանից, ով դիմել է դատախազություն ` բողոքելով , որ ինչ-որ մեկը փորձել է ընտրություն կատարել ուրիշի անձնագրով: Դատախազություն է դիմել նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը , քանի որ կայարանամերձ հրապարակում, թիվ 34/63 ընտրատեղամասում տեղի թաղայինների կողմից խոչընդոտվել է լրագրողներից մեկի  մասնագիտական գործունեության իրականացումը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930