Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանը՝ Ռիտա Սարգսյանի հետ հարաբերությունների մասին. «Մերժում եմ այդ կարգի բոլոր քոմենթները»

Սեպտեմբեր 26,2012 20:47

Մինչ գործադիր իշխանության անդամների հաստատումը շատ էր շրջանառվում այն մասին, որ մշակույթի հաջորդ նախարարը լինելու է երգչուհի Շուշան Պետրոսյանը, հատկապես, որ նա ընդգրկված էր ՀՀԿ համամասնական ցուցակում: Բայց քանի որ Հասմիկ Պողոսյանը մնաց նախարար, դա մեկնաբանվեց՝ որպես նրա եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ մտերմության արդյունք:

Այսօր Aravot.am-ը նախարարից փորձեց ճշտել՝ այդ ընկերություն-մտերմությունը նախագահի տիկնոջ հետ դեր խաղացե՞լ է, որ նա մնա մշակույթի նախարարի պաշտոնում: Նախարարը պատասխանեց. «Ես գիտեի այնքան վաղուց մոռացվել է դա: Կես տարուց ավելի անցել է: Բյուջեի ներկայացման ժամանակ նորից հիշեցի՞ք դա: Գիտեք, ես իմ հաշվետվությունները նոր ներկայացրեցի, դուք ինքներդ ձեզ համար եզրակացություն արեք՝ ես աշխատում եմ ծանոթությա՞մբ, կամ ես աշխատո՞ւմ եմ, թե՞ չեմ աշխատում: Ես այդ ընտրությունը ձեզ եմ թողնում: Խնդրեմ, իմ հաշվետվության հիման վրա կարող եք գրել, որ հաշվետվությունը շատ վատն էր, ինքը աշխատում է ծանոթության կարգով, կամ հաշվետվությունը միջին էր, ինքն իրենով է աշխատում: Գիտեք ինչ կա, մերժում եմ այդ կարգի բոլոր քոմենթները, որովհետեւ ես  հիմա տվեցի հաշվետվություն եւ այդ հաշվետվությունից պետք է հասկանալ՝ ես ինչ-որ ինչ կապերի շնորհիվ գոյություն ունե՞մ, թե՞ ես իրականում, այնուամենայնիվ, գործ եմ այս հանրապետությունում անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930