Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր ինտրիգը՝ ԲՀԿ-ի որոշումն է

Սեպտեմբեր 27,2012 15:58

«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով նախագահական ընտրությունների մասին, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ իշխանության թեկնածուի մասին վաղուց գիտեինք, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու մտադրությունը հստակություն մտցրեց դաշտում:

Ըստ նրա, գլխավոր ինտրիգը դեռևս շարունակում է մնալ ԲՀԿ-ի որոշումը, թե ում կառաջադրի, կամ ում կսատարի:

Ստեփան Սաֆարյանը քիչ հավանական է համարում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելը: «Այս տարիների ընթացքում ճանաչելով իր կերպարը, չեմ կարծում, որ նա կնախընտրի քաղաքական դաշտից հեռանալ 5-6 տոկոս հավաքելով, այն դեպքում, երբ քաղաքական դաշտ է մուտք գործել ֆուրորով: Հետևաբար, ՀԱԿ-ի համար ոչ լավագույն այս ժամանակաշրջանում չեմ կարծում, որ նրա առաջադրվելու մասին որոշում կայացվի»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Սաֆարյանի կարծիքով, ՀՅԴ-ն այս անգամ Վահան Հովհաննիսյանին չի առաջադրի: Սաֆարյանի համար ցանկալի տարբերակը կլինի այն, որ ՀՅԴ-ն պաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930