Լրահոս
Արցախի կլանումը-2
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հեռանալու է, լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական»․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 20,2026 12:54 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նիկոլ Փաշինյանն այնքան բան է խոսք տվել հայ ժողովրդին ու չի կատարել։ Դեռ 2018-ին էր խաղաղություն խոստացել, բայց երեք պատերազմ բերեց»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին, երբ կոնկրետ ճանապարհ է առաջարկում և խոստանում հեռանալ, այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե կամ իրեն կհեռացնեն, կամ ինքն է ընդդիմությանը հեռացնելու, Տիգրան Աբրահամյանն այսպես արձագանքեց․ «Միտումներն այնպիսին են, որ ամեն նոր ընտրության Նիկոլ Փաշինյանը ձայներ է կորցնում։ Նրա ձայները տոկոսային հարաբերակցությամբ պակասում են, ընդդիմությանը՝ ավելանում։ Ասում ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների ցանկացած պայմաններում և վստահ ենք, որ նոր ընտրությունների պայմաններում ընդդիմությունը կամրապնդի իր դիրքերը»։

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ պատրաստ են ցանկացած ճնշման ու նշեց․ «Բռնաճնշումները սկսվել են։ Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ Սահմանադրությունը պաշտպանելու համար։ ՀՀ-ում Ալիևի պահանջով սահմանադրություն չպետք է փոխվի։ Ինչ վերաբերվում է ժողովրդին հարցնելը, ժողովրդին հարցրել են հունիսի 7-ին՝ չնայած այն ընտրախախտումներին, բռնաճնշումների ալիքին, որ տեղի է ունեցել, Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն, իսկ ընդդիմությունն 80 տոկոսով իր ձայներն ավելացրել է»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չեն վախենո՞ւմ, որ մերժելով Նիկոլ Փաշինյանի առաջարկը, բաց կթողնեն նրան հեռացնելու շանսը, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք։ Հետևողական ենք թե ինստիտուցիոնալ պայքարում, թե նաև ասել ենք, որ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ ու հաղթական»։

Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30