2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ապահովում է ոչ թե զարգացում և բարեկեցություն, այլ խորացնում է հարկային ու պարտքային բեռը, թուլացնում տնտեսությունը և չի բարելավում քաղաքացիների սոցիալական վիճակը. խորհրդարանում խմբակցության անունից իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։
Նրա գնահատմամբ, բյուջեի նախագիծը հիմնարար վերանայման կարիք ունի։
«Կանխատեսվող 5.8% տնտեսական աճը զիջում է նախորդ ժամանակահատվածների ցուցանիշներին, իսկ բյուջեն հիմնված է հարկային բեռի և պարտքի ավելացման վրա՝ չլուծելով աշխատատեղերի, ժողովրդագրության և գնաճի խնդիրները։
Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը վատթարացել է, իսկ 2027 թվականի վերջին պետական պարտքը հասնելու է 6 տրիլիոն 447 միլիարդ դրամի (ՀՆԱ-ի 47.4%-ը), ինչի տոկոսավճարների սպասարկմանը միայն ուղղվելու է 416.8 միլիարդ։
Կարդացեք նաև
Թոշակների բարձրացման համար անհրաժեշտ 6 միլիարդ դրամը հատկացնելու փոխարեն՝ 8.4 միլիարդ դրամ նախատեսվել է փառատոնների, մարզական և վարչապետի հովանու ներքո անցկացվող միջոցառումների համար»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ անհրաժեշտ են իրական տնտեսական ազատություն, արդար հարկային քաղաքականություն և ներդրումային վստահություն՝ բիզնեսների խլման և քաղաքական ճնշումների փոխարեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































