«Խաղաղության խոչընդոտը ՀՀ-ում չէ, ՀՀ-ից դուրս է, և Ադրբեջանն ու ադրբեջանական քաղաքականությունն են խոչընդոտում խաղաղությանը՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրն ամբողջովին ստորագրված կլիներ, Ադրբեջանն օկուպացիայից հետո պատրաստակամություն կհայտներ խաղաղության պայմանագիր ստորագրել»,- լրագրողների փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ԱԺ նիստի ընթացքում պնդեց իր առաջարկը՝ հայտարարելով, որ այն բաց է պահում և հարցին որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը, ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նա կրկնեց՝ Ալիևի սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու․ «Նիկոլ Փաշինյանը բավականին գեղեցիկ խաղ է առաջարկել, որ իբր ինքը հեռանում է՝ փորձելով մոտիվացնել ընդդիմադիր ընտրազանգվածին, որ այդ հարցերը բարձրացնեն՝ ինչու չգնանք հանրաքվեի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ինքն ասում է՝ ես դրա համար իմ ամբողջ վստահելիությունը, քաղաքական կապիտալը դնում եմ սեղանին։ Իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է։ Եթե մարդը քրոնիկ ստախոս լինի, իր առաջարկին ինչպե՞ս կվերաբերվեք։ Թույլ տվեք Նիկոլ Փաշինյանի ազնիվ խոսքին չհավատալ․․․Բա որ մի տարի հետո էլ ասի՝ իրավիճակ է փոխվել, ստիպված եմ որպես վարչապետ մնալ։ Իշխանության հետ գործարքի գնալ անիմաստ է»։
Հարցին՝ եղե՞լ է փորձ Նիկոլ Փաշինյանի առաջարկը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Աննա Գրիգորյանը պատասխանեց․ «Ես այդ առաջարկը պետք է անեի Նիկոլ Փաշինյանին։ Ինքն այս գործընթացների համատեքստում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին։ Եթե այդքան համարձակություն ունի, մեկուսարանի տեղն էլ գիտի, ԱԱԾ-ի տեղն էլ գիտի, թող գնա, մի հատ էլ այնտեղ իր առաջարկը ներկայացնի։ Մինչև այս պահը նման կոմունիկացիա տեղի չի ունեցել»։
Աննա Գրիգորյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































