«Քաղաքական այս ուժերը, որոնք հանդես են գալիս նոր Սահմանադրության դեմ եւ խոսում են Անկախության հռչակագրի պաշտպանությամբ գործող Սահմանադրության պաշտպանության մասին, իրենք հանդես են գալիս մեր երկրի բովանդակության մեջ պատերազմի եւ կոնֆլիկտի ԴՆԹ-ն պաշտպանելու եւ պահպանելու տրամաբանությամբ»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Իրավունք ունեք երազել, բայց այդ ձեր երազանքով դուք ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելու, ընդ որում՝ տալիս եք որոշակի նաեւ լեգիտիմություն, որովհետեւ խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է։ Եվ ընդհակառակը՝ երբ որ մենք դուրս ենք գալիս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս երազանք ունենալու սահմանագծից, ուրիշներին հնարավորություն ենք տալիս երազանքներ ունենալու մեր միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերաբերյալ։ Եվ սա է այն մեծագույն հարցը, որին պետք է մենք լուծում տանք։
Ղարաբաղի շարժումը դուք օգտագործել եք որպես ապրանք՝ ձեզ համար միլիոններ եւ միլիարդներ կուտակելու համար, ինձ համար Ղարաբաղի շարժումը եղել է իմ քաղաքական գիտակցության եւ արժեքային համակարգի մաս։ Ես գնացել եմ այդ խնդիրը տեսնելու, հասկանալու եւ լուծելու հետեւից, գնացել եմ, ընդ որում՝ մինչեւ վերջ, եւ վերջում տեսել եմ, որ դա թակարդ է, որ ի վերջո, ինչպես մեզ հետ շատ հաճախ պատահում է, Հայաստանի ժողովուրդը ստիպված լինի հրաժարվել անկախությունից եւ պետականությունից՝ իր գոյությունը պահելու համար»,- իր հայտնի թեզերը թարմացրեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք անկախություն ենք հռչակել, սեպտեմբերի 22-ից սկսել ենք հրաժարվել անկախությունից՝ ամեն օր, քայլ-քայլ, տարի-տարի։
Կարդացեք նաև
«Եվ իրականում հանրաքվեն, որը առաջարկվում է, ինքը ոչ միայն Սահմանադրության հանրաքվե է, ինքը նոր Սահմանադրության հանրաքվե լինելով՝ նաեւ անկախության հանրաքվե է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































