Երկուշաբթի օրը Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության տեքստը․ խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,–ասաց նա։
Նա ԱԺ ամբիոնից ևս մեկ անգամ անդրադարձավ ընդդիմությանն արած իր առաջարկին․ «Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ամբողջ խմբակցությունը կարող է չքվեարկել: Եվ մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում: Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, հաջորդ ընտրությունները հերթական կլինեն, թե արտահերթ, ես չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու: Սա բաց առաջարկ է և ես ուզում եմ այն դիտարկել ընդդիմության տարբեր փաստարկների համատեքստում»։
Փաշինյանը հակադարձում է ընդդիմադիրներին՝ եթե երկրում բռնապետություն լիներ, ընդդիմությանը չէին դիմի, միանգամից «թաթիկներից կբռնեին ու քվեարկել կտային»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































