Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվացի հայազգի լրագրողին խոշտանգող իսլամիստը ձերբակալվել է

Սեպտեմբեր 28,2012 22:48

Մոսկվայի Նագատինսկի դատարանը արտոնել է ձերբակալել Կամոլիդդին Համիդովին, ով մեղադրվում է «Մայակ» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների թղթակից Սերգեյ Ասլանյանի վրա հարձակում կատարելու մեջ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«Դատարանը, 1994թ. ծնված Կամոլիդդին Համիդովի նկատմամբ որպես խափանման միջոց 28 օրվա կալանք է սահմանել», – ասել է դատարանի մամլո քարտուղար Իրինա Կոժբակովան:
Համիդովը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասով (քաղաքական կամ կրոնական անհանդուրժողականության դրդապատճառներով դիտավորյալ առողջությանը թեթև վնաս հասցնել):
Կասկածյալը թաքնվում էր հայրենիքում` Ղրղըզստանում: Օրերս իրավապահները տեղեկացել էին, որ նա անձնական գործերով Չելյաբինսկ է ժամանել և հանգստյան օրերին նա ձերբակալվել էր:

Հիշեցնենք , որ մայիսի 28-ին Մոսկվայում իր բնակարանի մուտքի մոտ Ասլանյանը դաժան հարձակման զոհ էր դարձել. նրան զանգահարել էին տան հեռախոսահամարով և խնդրել ցած իջնել: Բնակարանից դուրս գալուն պես հարվածել էին լրագրողի գլխին, ապա մկրատով 15 հարված հասցրել:

 Tert.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930