Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և ԱԽ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ պատասխանը

Հոկտեմբեր 10,2012 11:45 Share

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին, որը վերաբերում է 2012 թ. հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններին:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթում նշվում է, որ §ազատ և թափանցիկ կամարտահայտման հիման վրա պետական կառույցների ձևավորումը դարձել է Հանրապետության քաղաքական մշակույթի անքակտելի մասը¦:

Պատասխանում ընդգծվում է նաև, որ 2012 թ. հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական  ընտրությունները ևս մեկ քայլ են հանդիսանում երկրում ժողովրդավարական ավանդույթների և համընդհանուր արժեքների ամրապնդման ճանապարհին, ինչը հաստատվում է միջազգային դիտորդների, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, լրագրողների և հասարակական գործիչների կողմից տրված բարձր գնահատականներով:

§Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիահույս է, որ միջազգային հանրությունը պատշաճ կերպով կարձագանքի երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին, ինչը հերթական իրական ազդանշան կդառնա մոլորակի տարբեր տարածաշրջանների այն երկրների համար, որոնք ընտրել են ժողովրդավարության ուղին:

Ադրբեջանի կողմից հնչող ցանկացած պնդումներ այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական զարգացումն արգելակում է խաղաղ գործընթացը, անտրամաբանական են և հետամուտ են միայն մեկ նպատակի` շեղել միջազգային հանրության ուշադրությունը այն իրական խոչընդոտներից, որոնք առկա են բանակցային գործընթացի շրջանակներում¦, – մասնավորապես, ասված է ԼՂՀ ԱԳՆ նամակում:

Համաձայն ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանի` ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններից Ադրբեջանի հրաժարումն է խափանում  տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031